Բեռնվում է...
Languageon

Անգլերենի մակարդակները A1-C2 պարզ բացատրությամբ | LanguageOn

September 07, 2026
Կիսվել:
Անգլերենի մակարդակները A1-C2 պարզ բացատրությամբ | LanguageOn

Շատ մարդիկ, ովքեր սկսում են սովորել անգլերեն, հաճախ հանդիպում են A1, A2, B1, B2, C1 և C2 նշումներին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե դրանք ինչ են նշանակում։

Այս մակարդակները սահմանված են CEFR (Common European Framework of Reference for Languages) միջազգային համակարգով և օգնում են գնահատել լեզվի իմացության աստիճանը։

Այս հոդվածում պարզ ձևով կներկայացնենք յուրաքանչյուր մակարդակը։


A1 — Beginner (Սկսնակ)

Սա անգլերենի ամենասկզբնական մակարդակն է։

Այս մակարդակում դուք կարող եք.

  1. Ներկայանալ
  2. Պատմել ձեր մասին
  3. Հասկանալ պարզ նախադասություններ
  4. Պատասխանել հիմնական հարցերի

Օրինակ

  1. What is your name?
  2. Where are you from?
  3. I am a student.

A2 — Elementary (Տարրական)

Այս մակարդակում արդեն կարող եք խոսել առօրյա թեմաների շուրջ։

Դուք կարող եք.

  1. Պատմել ձեր ընտանիքի մասին
  2. Նկարագրել ձեր օրը
  3. Գնումներ կատարել
  4. Պարզ զրույց վարել

Օրինակ

I usually wake up at 7 o’clock and go to work.


B1 — Intermediate (Միջին)

Այս մակարդակում սկսում եք ավելի վստահ հաղորդակցվել։

Դուք կարող եք.

  1. Արտահայտել կարծիք
  2. Խոսել ապագա ծրագրերի մասին
  3. Կարդալ հոդվածներ
  4. Հասկանալ ֆիլմերի հիմնական բովանդակությունը

Օրինակ

I think learning English is important for my future career.


B2 — Upper Intermediate (Միջինից բարձր)

B2 մակարդակը հաճախ պահանջվում է համալսարանների և միջազգային ընկերությունների կողմից։

Այս մակարդակում կարող եք.

  1. Ազատ քննարկումներ վարել
  2. Ներկայացնել գաղափարներ
  3. Կարդալ ակադեմիական նյութեր
  4. Գրել պաշտոնական նամակներ

Օրինակ

Many students choose to study abroad because it provides international opportunities.


C1 — Advanced (Բարձր)

Այս մակարդակում արդեն կարող եք օգտագործել լեզուն գրեթե ազատ։

Դուք կարող եք.

  1. Հասկանալ բարդ տեքստեր
  2. Մասնակցել մասնագիտական քննարկումների
  3. Գրել ակադեմիական հոդվածներ
  4. Ազատ շփվել բնիկ խոսողների հետ

Օրինակ

The ability to communicate effectively is essential in today's global environment.


C2 — Proficiency (Գրեթե բնիկ մակարդակ)

Սա CEFR համակարգի ամենաբարձր մակարդակն է։

Դուք կարող եք.

  1. Հասկանալ գրեթե ցանկացած տեքստ
  2. Օգտագործել բարդ բառապաշար
  3. Խոսել և գրել գրեթե բնիկի մակարդակով

C2 մակարդակը սովորաբար պահանջվում է լեզվաբանական, ակադեմիական և միջազգային բարձր մակարդակի

մասնագիտությունների համար։


Ինչպե՞ս որոշել ձեր մակարդակը

Լավագույն տարբերակը մասնագիտական placement test անցնելն է։


LanguageOn-ում կարող եք ստանալ մակարդակի գնահատում և ընտրել համապատասխան դասընթացը։

General English Courses:

https://languageon.am/general-english


Ինչ մակարդակ է անհրաժեշտ ձեր նպատակների համար՝

  1. Ճանապարհորդություն ՝ A2-B1
  2. Աշխատանք՝ B1-B2
  3. Միջազգային ընկերություն ՝ B2-C1
  4. TOEFL / IELTS ՝ B2-C1
  5. Արտասահմանյան համալսարան՝ B2-C1
  6. Ակադեմիական և գիտական աշխատանք ՝ C1-C2

Ինչպե՞ս անցնել թեստ

Կապ հաստատիր մեզ հետ և մեր աշխատակիցը կուղարկի Ձեզ placement test-ը։


Կապ միջազգային քննությունների հետ

Եթե նախատեսում եք հանձնել միջազգային քննություններ, կարող են հետաքրքրել նաև հետևյալ ծրագրերը.

TOEFL Preparation

https://languageon.am/toefl

IELTS Preparation

https://languageon.am/ielts

SAT Preparation

https://languageon.am/sat


A1-ից մինչև C2 յուրաքանչյուր մակարդակ կարևոր քայլ է ձեր լեզվական զարգացման ճանապարհին։ Ամենակարևորը ճիշտ մակարդակից սկսելն ու հետևողականորեն առաջ շարժվելն է։


LanguageOn-ում մենք օգնում ենք ուսանողներին որոշել իրենց մակարդակը և կառուցել անհատական ուսումնական ճանապարհ՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Related articles